ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
 



Համառոտագիր


Դասընթացը հնարավորություն կընձեռնի ապագա ոլորտային տնտեսագետներին ծանոթանալու արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական մեքենաներին և սարքավորումներին, դրանց վրա իրականացվող աշխատանքներին:
Դասընթացում ուսումնասիրվում են մեքենաշինական արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական մեքենաների և սարքավորումների աշխատանքի սկզբունքները:
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում ուսանողը ձեռք է բերում տեխնոլոգիական մեքենաների և սարքավորումների ընտրության հմտություններ, որի արդյունքում նա կարող է կիրառել մետաղահատ հաստոցների մակնիշների ընտրության սկզբունքը.
  • մեքենամասերի մեխանիկական մշակման օպերացիաների նախագծման համար,
  • ըստ ընտրված տեխնոլոգիական պրոցեսի մետաղահատ հաստոցների բեռնվածության որոշման համար,
  • մեքենամասերի պատրաստման ինքնարժեքի, հաստոցների ամորտիզացիոն հատկացումների որոշման համար: