| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
| |
| Սկիզբ |
|
|
ԾՐԱԳԻՐ
1.09.4.05 «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» դասընթացի առարկայական ծրագիր
Մասնագիտությունը 071502.00.6- «Մեքենաշինություն և նյութերի մշակում»
Կրթական ծրագիր 071502.01.6- «Մեքենաշինություն և նյութերի մշակում»
|
-
ԹԵՄԱ 1. Ընդհանուր հասկացություններ մետաղամշակման սարքավորումների և նրանց կինեմատիկայի վերաբերյալ։
1.1.Մետաղական հաստոցների դասակարգումը և մակնիշավորւմը:
1.2․ Շարժումների դասակարգումը։
1.3․ Հիմնական հասկացություններ շարժաբերի մասին:
-
ԹԵՄԱ 2 Խառատային հաստոցներ։
2.1․Խառատային հաստոցների տեսակները: Խառատա-պտուտակահան հաստոցների հիմնական հանգույցները, հարմարադասումը, կատարվող աշխատանքները և կինեմատիկական շղթաների լարումը:
2.2. Խառատային հաստոցներում օգտագործվող կտրող գործիքները։
2․2․1․ Խառատային կտրիչներ: Խառատային անցումային կտրիչների
կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը:
2․2․2․Այլ շրջատաշ խառատային կտրիչների տիպերը և կոնստրուկտիվ
առանձնահատկությունները:
-
ԹԵՄԱ 3. Գայլիկոնման հաստոցներ:
3.1․Գայլիկոնման հաստոցների տարատեսակները, հարմարադասումը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները:
3․2․Անցքամշակման գործիքներ, տեսակները:
3․2․1․Պարուրաձև գայլիկոնի, անցքալայնիչի, գլանային անցքակոկիչի կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը:
-
ԹԵՄԱ 4. Ֆրեզերային հաստոցներ:
4.1․ Ֆրեզերային հաստոցների տեսակները: Ուղղաձիգ և հորիզոնական ֆրեզերային հաստոցների տարատեսակները, հարմարադասումը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները:
4․2․ Ֆրեզերման ժամանակ օգտագործվող գործիքները։
4․2․1․Ֆրեզների նշանակությունը և նրանց տարատեսակները:
4․2․2․Կարծր համաձուլվածքով սարքավորված ֆրեզների կոնստրուկցիոն առանձնահատկությունները:
-
ԹԵՄԱ 5. Ռանդման, թործման, ձգման հաստոցներ։
5.1․Ընդլայնական և ընդերկայնական ռանդման, թործման և ձգման հաստոցների հարմարադասումը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները:
-
ԹԵՄԱ 6. Ատամնամշակման հաստոցներ։
6.1 Ատամնաթործման հաստոցների կինեմատիկական կառուցվածքը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները:
6.2 Ատամնաֆրեզման հաստոցների կինեմատիկական կառուցվածքը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները:
6․3․ Ատամնամշակման գործիքներ, տեսակները, օգտագործման բնագավառը։Ատամնամշակման թործիչներ, ֆրեզներ, կոնստրուկտիվ առանձնահատկությունները։
-
ԹԵՄԱ 7․ Հղկաման, վերջնամշակման հաստոցների տեսակները, մշակաման սխեմաները, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները:
7.1. Հղկման գործիքների տեսակները, բնութագրերը։
|
Գործնական աշխատանքներ (շաբաթական 1 ժամ)
- Գ.1. Մետաղահատ հաստոցներում օգտագործվող փոխանցումները, կինեմատիկ շղթաների տարրերի պայմանական նշանները: Արտաքին կինեմատիկական շղթայի վերլուծություն:
- Գ.2. Խառատա-պտուտակահան հաստոցի պարուրակահանման շղթայի լարումը ճշգրիտ և ոչ ստանդարտ քայլերով պարուրակների մշակման դեպքում:
- Գ.3. Խառատային հաստոցների վրա օգտագործվող գործիքները, նրանց կառուցվածքային տարրերի ուսումնասիրությունը:
- Գ.4. Գայլիկոնման, ներտաշ հաստոցների վրա կատարվող աշխատանքները, օգտագործվող գործիքները: Գայլիկոնների կառուցվածքային տարրերի ուսումնասիրությունը:
- Գ.5. Ֆրեզերման հաստոցների վրա կատարվող աշխատանքները, օգտագործվող գործիքները, մշակման սխեմաների ուսումնասիրությունը: Ֆրեզների կառուցվածքային տարրերի ուսումնասիրությունը:
- Գ.6. Ատամնաթործման հաստոցի լարումը գլանական ուղիղ ատամներով ատամնանիվների մշակման դեպքում: Թործիչի կառուցվածքային տարրերի ուսումնասիրությունը:
- Գ.7. Ատամնաֆրեզերման հաստոցի լարումը գլանական ուղիղ ատամներով ատամնանիվների մշակման դեպքում: Ատամնամշակման ֆրեզի կառուցվածքային տարրերի ուսումնասիրությունը:
- Գ.8. Հղկման և վերջնահղկման հաստոցների վրա իրականացվող մակերևույթների մշակման սխեմաները օգտագործվող գործիքները: Հղկաքարերի տեսակները, կառուցվածքը:
|
Լաբորատոր աշխատանքներ (շաբաթական 1 ժամ)
- Լ․ 1․ Պարուրակի մշակումը խառատապտուտակահան հաստոցի վրա։>
- Լ․ 2․ Նորմալ կտրիչի սրումը և երկրաչափական պարամետրերի ստուգումը։
- Լ․3․ Գլանական ֆրեզի սրումը։
- Լ․4․ Գլանական ատամնանիվի մշակումը ատամնաթործման հաստոցի վրա։
- Լ․5․ Գլանական ատամնանիվի մշակումը ատամնաֆրեզերման հաստոցի վրա։
|
|
| |