| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
| |
| Սկիզբ |
|
|
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.09.4.05 «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ»
Մասնագիտությունը 071502.00.6 - «Մեքենաշինություն և նյութերի մշակում»
Կրթական ծրագիր 071502.01.6 - «Մեքենաշինություն և նյութերի մշակում»
ԹԵՄԱ 1. Ընդհանուր հասկացություններ մետաղամշակման սարքավորումների և նրանց կինեմատիկայի վերաբերյալ։Մետաղական հաստոցների դասակարգումը և մակնիշավորումը: Շարժումների դասակարգումը։ Հիմնական հասկացություններ շարժաբերի մասին:
|
ԹԵՄԱ 2․
Խառատային հաստոցներ։ Խառատային հաստոցների տեսակները: Խառատա պտուտակահան հաստոցների հիմնական հանգույցները, հարմարադասումը, կատարվող աշխատանքները և կինեմատիկական շղթաների լարումը: Խառատային հաստոցներում օգտագործվող կտրող գործիքները։ Խառատային կտրիչներ: Խառատային անցումային կտրիչների կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Այլ շրջատաշ խառատային կտրիչների տիպերը և կոնստրուկտիվ առանձնահատկությունները (տես ՏՄևՍ թեմա 3):
|
ԹԵՄԱ 3. Գայլիկոնման հաստոցներ: Գայլիկոնման հաստոցների տարատեսակները, հարմարադասումը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները: Անցքամշակման գործիքներ, տեսակները: Պարուրաձև գայլիկոնի, անցքալայնիչի, գլանային անցքակոկիչի կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը (տես ՏՄևՍ թեմա 4):
|
| ԹԵՄԱ 4.
Ֆրեզերային հաստոցներ: Ֆրեզերային հաստոցների տեսակները: Ուղղաձիգ և հորիզոնական ֆրեզերային հաստոցների տարատեսակները, հարմարադասումը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները: Ֆրեզերման ժամանակ օգտագործվող գործիքները։ Ֆրեզների նշանակությունը և նրանց տարատեսակները: Կարծր համաձուլվածքով սարքավորված ֆրեզների կոնստրուկցիոն առանձնահատկությունները (տես ՏՄևՍ թեմա 5):
|
| ԹԵՄԱ 5.
Ռանդման, թործման, ձգման հաստոցներ։ Ընդլայնական և ընդերկայնական ռանդման, թործման և ձգման հաստոցների հարմարադասումը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները:
|
| ԹԵՄԱ 6.
Ատամնամշակման հաստոցներ։ Ատամնաթործման հաստոցների կինեմատիկական կառուցվածքը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները: Ատամնաֆրեզման հաստոցների կինեմատիկական կառուցվածքը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները: Ատամնամշակման գործիքներ, տեսակները, օգտագործման բնագավառը։Ատամնամշակման թործիչներ, ֆրեզներ, կոնստրուկտիվ առանձնահատկությունները։
|
ԹԵՄԱ 7․ Հղկաման, վերջնամշակման հաստոցների տեսակները, մշակաման սխեմաները, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները: Հղկման գործիքների տեսակները, բնութագրերը։
|
|
| |