ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿՏՐՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ և ԿՏՐՈՂ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Ընդհանուր հասկացություններ մետաղների մշակման գործընթացի վերաբերյալ: Մետաղների կտրման գործընթացը իրականացնող շարժուները, կտրման ռեժիմի պարամետրերը: Կտրող գործիքների հիմնական տեսակները: Գործիքային նյութեր: Մեխանիկական մշակման հիմնական սխեմաները:
2.ՄԵՏԱՂԱՀԱՏ ՀԱՍՏՈՑՆԵՐ
Ընդհանուր հասկացություններ մետաղահատ հաստոցների վերաբերյալ, մետաղահատ հաստոցների դասակարգումը և մակնիշավորումը:Մետաղահատ հաստոցների շարժաբերները: Մետաղահատ հաստոցներում օգտագործվող մեխանիզմները, հաստոցների լարման սկզբունքը:
3.ԽԱՌԱՏԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ
Խառատային հաստոցների տեսակները: Խառատա-պտուտակահան հաստոցներ (հիմնական hանգույցները, նրանց հարմարադասումը, օգտագործվող կտրող գործիքները, մշակման սխեմաները):1K62 խառատա-պտուտակահան հաստոցի կառուցվածքը, օգտագործվող հարմարանքները, կինեմատիկան, լարման սկզբունքը: 1П365 մակնիշի խառատա-դարձուկային հաստոցի կառուցվածքը, կինեմատիկան:
4.ԳԱՅԼԻԿՈՆՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ
Գայլիկոնման հաստոցների տեսակները առանձնահատկությունները, մշակման սխեմաները, օգտագործվող կտրող գործիքները և հարմարանքները: 2A135 մակնիշի ուղղահայաց գայլիկոնման հաստոցի կառուցվածքը, կինեմատիկան: 2B56 մակնիշի շառավղագայլիկոնման հաստոցի կառուցվածքը, կինեմատիկան: Ներտաշման հաստոցներ:
5.ՖՐԵԶԵՐՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ
Ֆրեզերային հաստոցների տեսակները: Կոնսոլային և ոչ կոնսոլային, ուղղաձիգ և հորիզոնական, համապիտանի և լայն համապիտանի ֆրեզերային հաստոցներ, նրանց կառուցվածքը, կինեմատիկան:
6.ՌԱՆԴՄԱՆ, ԹՈՐԾՄԱՆ և ՁԳՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ
Ռանդման, թործման և ձգման հաստոցներ, տեսակները, նրանց վրա կատարվող աշխատանքները: 737 մակնիշի, 7430 մակնիշի և 7510M մակնիշի հաստոցների կառուցվածքը:
7.ԱՏԱՄՆԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ
Ատամնամշակման հաստոցներ, տեսակները: 514 մակնիշի ատամնաթործման հաստոցի կառուցվածքը, նրա վրա կատարվող աշխատանքները, կինեմատիկան, հաստոցի լարումը: 5Д32 մակնիշի ատամնաֆրեզերման հաստոցի կառուցվածքը, նրա վրա կատարվող աշխատանքները, կինեմատիկան, հաստոցի լարումը:
8.ՀՂԿՄԱՆ և ՎԵՐՋՆԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ
Հղկման սխեմաները, հղկման գործիքների տեսակները, նրանց բնութագրերը: Հղկման հաստոցների տեսակները, մշակման սխեմաները, դերն ու նշանակությունը: Վերջնամշակման հաստոցներ: