ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.ԳՈՐԾԻՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿ
Ածխածնային, լեգիրացված և արագահատ պողպատներ, կարծր համաձուլվածքներ, միներալակերամիկական նյութեր, բնական, արհեստական և գերկարծր հղկանյութեր, դրանց ներկայացվող պահանջները, նյութի ընտրությունը:
2.ԿՏՐԻՉՆԵՐ ԱՂՅՈՒՍԱԿ
Դասակարգումը, տեսակները, կառուցվածքային լուծումները և դրանց վերլուծությունը: Տաշեղի ջարդման եղանակները: Ձևավոր կտրիչներ, տեսակները, առանձնահատկությունները, կտրման անկյունների ապահովումը, նրանց փոփոխման օրինաչափությունը, հաշվարկային և գրաֆիկական միջոցներով կտրող եզրի ձևավորման եղանակները, կտրիչի ամրացման եղանակները:
3.ԱՆՑՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Գայլիկոններ,տեսակները, պարուրակային գայլիկոնի կառուցվածքը, կտրման անկյունների փոփոխման օրինաչափությունը, կտրող հատկությունների բարելավումը: Կարծր համաձուլվածքներից գայլիկոններ, կենտրոնահան, փետրաձև, խոր անցքերի մշակման (պարուրակային, թնդանոփային, հրացանային) և օղակաձև մշակման գայիկոններ: Անցքալայնիչներ տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները: Անցքակոկիչներ, տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները, երկրաչափական անկյունները, կարգավորվող և կոնական անցքակոկիչներ, տրամագծի և թույլտվածքի հաշվարկը:
4.ՁԳԻՉՆԵՐ
Տեսակները, մակերևույթի մշակման եղանակները, կտրման սխեմաները, կառուցվածքը և առանձնահատկությունները, ձգման առավելագույն ուժի հաշվարկը, սովորական և խմբակային սխեմայով ձգիչների կառուցվածքային տարրերի հաշվարկը:
5.ՖՐԵԶՆԵՐ
Տեսակները, սուրատամ ֆրեզներ, կառուցվածքային տարրերի հաշվարկը: Ծոծրակված ատամներով ֆրեզներ, հետին անկյունների որոշումը առանցքին ուղղահայաց, առանցքին զուգահեռ և կտրող եզրին ուղղահայաց հարթությունների մեջ, շեղ ծոծրակահանում, ֆրեզի կառուցվածքային չափերի որոշումը:
6.ՊԱՐՈՒՐԱԿԱՀԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԱՂՅՈՒՍԱԿ
Ներպարուրակիչներ, արտապարուրակիչներ, պարուրակահան կտրիչներ և սանրեր, պարուրակահան ֆրեզներ և գլխույկներ, դրանց կառուցվածքային առանձնահատկությունները, մշակման եղանակները, երկրաչափական անկյունները:
7.ԱՏԱՄՆԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Տեսակները, մշակման եղանակները, ատամնամշակման գործիքների հաշվարկը, պատճենահանման եղանակով աշխատող գործիքներ: Շրջգլորման եղանակով աշխատող ատամնամշակման գործիքներ, ատամնամշակման սանրեր, որդնակային ֆրեզներ, դրանց կառուցվածքային տարրերի հաշվարկը, կրկնակի ծոծրակում, թործիչներ, կառուցվածքը, ելակետային հեռավորության ընտրությունը, ատամի չափերի որոշումը ելակետային և հաշվարկային կտրվածքներում, պրոֆիլի անկյունները: