ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
|
Սկիզբ |
|
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետ-տնտեսագետներին` ծանոթանալու կտրող գործիքների կոնստրուկցիաներին և կիրառման հնարավորություններին, մետաղների կտրման ժամանակ ի հայտ եկող ֆիզիկական երևույթներին և օրինաչափություններին, դրանց կիրառությամբ մշակման գործընթացներին:
Դասընթացում ուսումնասիրվում են մեքենաշինության մեջ օգտագործվող գործիքանյութերը, կտրող գործիքների երկրաչափությունը, դրանց նշանակությունը, մետաղների կտրման ժամանակ գործող օրինաչափությունների և կտրմամբ մշակման տեխնոլոգիական գործընթացների հիմնահարցերը:
Դասընթացի ուսումնասիրման արդյունքում ուսանողը ձեռք է բերում կտրող գործիքների և մշակման տեխնոլոգիական սխեմաների ընտրության հմտություններ, ինչպես նաև կտրման ռեժիմների հաշվարկման և ընտրության կարողություններ, որից հետո նա կկարողանա կիրառել.
-
կտրող գործիքների կառուցվածքային առանձնահատկությունները, կտրման ժամանակ գործող օրինաչափությունները և կտրման տեխնոլոգիական եղանակների սկզբունքները մեքենամասերի մեխանիկական մշակման օպերացիաների նախագծման համար,
-
կտրման ռեժիմների որոշման սկզբունքները մեքենամասերի մեխանիկական մշակման օպտիմալ ռեժիմների որոշման համար:
|
|
|