ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
 



ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ

Մասնագիտությունը 031101.00.6- ՙՏնտեսագիտություն՚ Կրթական ծրագիր 031101.01.6-ՙՏնտեսագիտություն՚ 1.09.4.42- «Մետաղների կտրում և կտրող գործիքներե առարկայի աշխատանքային ծրագիր Ծրագիրը քննարկվել և հավանության է արժանացել ՄՏԱ ամբիոնի 2017թ. օգոստոսի 30-ի թիվ 1 նիստում: Հաստատվել է ՄՄՏՀ և Դ ինստիտուտի խորհրդի 2017թ. հոկտեմբերի 12-ի նիստում ՙՄետաղների կտրում և կտրող գործիքներ՚ Դասընթացի առարկայական ծրագիր:



  • ԹԵՄԱ 1. Դասընթացի բովանդակությունը, առարկան և խնդիրները:
    1.1 Կտրող գործիքների հիմնական մասերը և կոնստրուկտիվ տարրերը:
    1.2 Կտրող գործիքների պատրաստման համար օգտագործվող նյութերը:
    1.3 Մետաղների կտրման գործընթացն ապահովող շարժումներ, դրանց տարատեսակները, քանակը, նշանակությունը:
    1.4 Մշակվող, մշակված և կտրման մակերևույթները:
    1.5 Կտրման արագությունը, մատուցումը և խորությունը:
  • ԹԵՄԱ 2. Կտրման տարրերը և հանվող շերտի չափերը շրջատաշման ժամանակ:
    2.1 Հանվող շերտի հաստությունը, լայնությունը և կտրվածքի մակերեսը:
  • ԹԵՄԱ 3. Տաշեղագոյացումը կտրման ժամանակ:
    3.1 Տաշեղի տեսակները և նրանց առաջացման պայմանները` տարրային, աստիճանավոր, հոծ և մակաբեկված տաշեղներ:
    3.2 Տաշեղի կծկման գործակիցը և նրա որոշման փորձնական եղանակները:
  • ԹԵՄԱ 4. Կտրման դիմադրության ուժը:
    4.1 Կտրման դիմադրության ուժը և նրա բաղադրիչները ընդունված կոորդինատային համակարգում:
    4.2 Կտրման հզորությունը:
  • ԹԵՄԱ 5. Ջերմային երևույթները կտրման ժամանակ:
    5.1 Ջերմային երևույթների ուսումնասիրության եղանակները, արհեստական և բնական ջերմազույգեր:
    5.2 Ջերմության առաջացման աղբյուրները և նրա բաշխումը դետալի, գործիքի և տաշեղի միջև: Ջերմային բալանսի հավասարումը:
  • Թեմա 6. Քսուկահովացնող հեղուկների դերը կտրման ժամանակ:
    6.1 Քսուկահովացնող հեղուկների տեսակները և նրանց ազդեցությունը կտրման պրոցեսի վրա:
  • Թեմա 7. Կտրիչների մաշումը:
    7.1 Կտրիչների մաշման պայմանները:
    7.2 Մաշման ֆիզիկական բնույթը:
  • ԹԵՄԱ 8. Խառատային և այլ կտրիչներ:
    8.1 խառատային անցումային կտրիչների կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը:
    8.2 Այլ շրջատաշ խառատային կտրիչների տիպերը և կոնստրուկտիվ յուրահատկությունները:
  • ԹԵՄԱ 9. Անցքամշակ գործիքներ:
    9.1 Պարուրաձև գայլիկոնի կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը:
    9.2 Անցքալայնիչների կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը:
    9.3 Գլանային անցքակոկիչներ, կոնստրուկցիան և երկրաչափական պարամետրերը:
  • ԹԵՄԱ 10.Ֆրեզներ:
    10.1 Ֆրեզների նշանակությունը և նրանց տարատեսակները:
    10.2 Կարծր համաձուլվածքով սարքավորված ֆրեզների կոնստրուկցիոն յուրահատկությունները:
  • ԹԵՄԱ 11. Ձգիչներ:
    11.1 Ձգիչների կոնստրուկցիոն տարրերը և երկրաչափական պարամետրերը:
  • ԹԵՄԱ 12. Աբրազիվային գործիքներ:
    12.1 Աբրազիվային գործիքների նշանակումը և կոնստրուկցիաները:
  • ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • Լ1. Շրջատաշ անցումային կտրիչի երկրաչափությունը, սրում և անկյունների ստուգում:
  • Լ2. Տաշեղի կծկման գործակցի հետազոտումը կախված կտրման ռեժիմներից:
  • Լ3. Ֆրեզների սրումը և ստուգումը:
  • Լ4. Կտրման ուժի հետազոտումը կախված մշակման ռեժիմներից: