ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրը քննարկվել և հավանության է արժանացել "Մետաղահատ հաստոցներ և գործիքներ" սեկտորի 28.04.2004թ. նիստում: Հաստատվել է "Մեքենաշինության" դեպարտամենտի 30.09.2004թ. նիստում:

  • ԳՈՐԾԻՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
    (ածխածնային, լեգիրացված և արագահատ պողպատներ, կարծր համաձուլվածքներ, միներալակերամիկական նյութեր, բնական, արհեստական և գերկարծր հղկանյութեր), դրանց ներկայացվող պահանջները, նյութի ընտրությունը:
  • ԿՏՐԻՉՆԵՐ
    Դասակարգումը, տեսակները, կառուցվածքային լուծումները և դրանց վերլուծությունը: Տաշեղի ջարդման եղանակները:
  • ՁԵՎԱՎՈՐ ԿՏՐԻՉՆԵՐ
    Տեսակները, առանձնահատկությունները, կտրման անկյունների ապահովումը, նրանց փոփոխման օրինաչափությունը, հաշվարկային և գրաֆիկական միջոցներով կտրող եզրի ձևավորման եղանակները, ամրացման եղանակները:
  • ԳԱՅԼԻԿՈՆՆԵՐ
    Տեսակները, պարուրակային գայլիկոնի կառուցվածքը, կտրման անկյունների փոփոխման օրինաչափությունը, կտրող հատկությունների բարելավումը: Կարծր համաձուլվածքներից գայլիկոններ, կենտրոնահան, փետրաձև, խոր անցքերի մշակման (պարուրակային, թնդանոփային, հրացանային) և օղակաձև մշակման գայիկոններ:
  • ԱՆՑՔԱԼԱՅՆԻՉՆԵՐ
    Տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները:
  • ԱՆՑԱԿՈԿԻՉՆԵՐ
    Տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները, երկրաչափական անկյունները, կարգավորվող և կոնական անցքակոկիչներ, տրամագծի և թույլտվածքի հաշվարկը:
  • ՁԳԻՉՆԵՐ
    Տեսակները, մակերևույթի մշակման եղանակները, կտրման սխեմաները, կառուցվածքը և առանձնահատկությունները, ձգման առավելագույն ուժի հաշվարկը, սովորական և խմբակային սխեմայով ձգիչների կառուցվածքային տարրերի հաշվարկը:
  • ՖՐԵԶՆԵՐ
    Տեսակները, սուրատամ ֆրեզների ատամի ակոսի ձևերը, տրամագծի որոշումը, ատամնաքանակի և քայլի որոշումը, ֆրեզի սահուն աշխատանքի պայմանները, կտրման անկյունները, հավաքովի ֆրեզներ: Ծոծրակված ատամներով ֆրեզներ, հետին անկյունների որոշումը առանցքին ուղղահայաց, առանցքին զուգահեռ և կտրող եզրին ուղղահայաց հարթությունների մեջ, շեղ ծոծրակահանում, ֆրեզի կառուցվածքային չափերի որոշումը:
  • ՊԱՐՈՒՐԱԿԱՀԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
    Ներպարուրակիչներ, արտապարուրակիչներ, պարուրակահան կտրիչներ և սանրեր, պարուրակահան ֆրեզներ և գլխույկներ, դրանց կառուցվածքային առանձնահատկությունները, մշակման եղանակները, երկրաչափական անկյունները:
  • ԱՏԱՄՆԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
    Տեսակները, մշակման եղանակները, ատամնամշակման գործիքների հաշվարկը, պատճենահանման եղանակով աշխատող գործիքներ, կառուցվածքային առանձնահատկությունները, թերությունները, հավաքածուների ստեղծումը, կտրող եզրի պրոֆիլավորման եղանակները:
  • ՇՐՋԱԳԼՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԱՏԱՄՆԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
    Ատամնամշակման սանրեր, դրանց կառուցվածքը և ատամի պրոֆիլի հաշվարկը, որդնակային ֆրեզներ, դրանց տրամագծի, երկարության և ատամնաքանակի հաշվարկը, կրկնակի ծոծրակում, ատամի պրոֆիլի և կտրման անկյունները, թործիչներ, կառուցվածքը, ելակետային հեռավորության ընտրությունը, ատամի չափերի որոշումը ելակետային և հաշվարկային կտրվածքներում, պրոֆիլի անկյունները: