ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
|
Սկիզբ |
|
ՆԱՋԱՐՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԹՈՎՄԱՍԻ
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսումնամեթոդական բաժնի վարիչ: 1960-1966 թվականներին աշխատել է Կիրովականի (այժմ Վանաձոր)
«Ավտոմատիկա» ԻԿԲ-ում, այնուհետև «Ավտոմատիկա» ԳՀԻ-ում:
Բուհում դասավանդում է 1966 թվականից: Գիտական և ուսումնամեթոդական բազմաթիվ աշխատությունների,
այդ թվում՝ բուհերի համար ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված «Մետաղահատ գործիքներ» (2007թ., ՀՊՃՀ 1-ին մրցանակ)
դասագրքի և «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ուսումնական ձեռնարկի (2009թ.) « Методы планирования факторных экспериментов
при решении опытно-экспериментальных задач» (2009թ.) և «Մետաղների կտրման հիմունքներ և կտրող գործիքներ» (2017թ.)
մենագրությունների, ինչպես նաև 4 հեղինակային վկայականների հեղինակ: 2019 թվականին հրատարակել է «Տեխնոլոգիական մեքենաներ և
սարքավորումներ, Մետաղների կտրում և կտրող գործիքներ» ուսւոմնամեթոդական ձեռնարկը, որը նախատեսված է առարկաների դասավանդման
մեթոդաբանությանը:
Բարձրագույն կրթական ոլորտում ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով հեղինակի կողմից մշակվել է
էլեկտրոնային քեյս-փաթեթներ՝ «Կտրող գործիքներ» (2007թ.), «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» (2009թ.),
«Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ» (2019թ.), «Մետաղների կտրում և կտրող գործիքներ» (2019թ.),
«Դասախոսությունների տեսաձայնագրություններ» (2021թ.), (https://polytech.am/onlinelectures/eldas_1/,
https://polytech.am/onlinelectures/eldas_2/,
https://mikayelnajaryan.com):
Ուսուցման ինտերակտիվ մեթոդների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները հեղինակը ներկայացրել է տարբեր գիտաժողովներում:
Կրթության բնագավառում մատուցած ծառայությունների և անբասիր աշխատանքի համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացել է պատվոգրերի և վաստակագրերի, իսկ 2009թվականին ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) բարձրագույն պարգևի՝ Ոսկե մեդալի:
Էլ. փոստ` Mnajaryan@yandex.ru
|
|
|