| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
| |
| Սկիզբ |
|
|
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ
1.41.4.10 «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ»
Մասնագիտությունը 031101.00.6 - «Տնտեսագիտություն»
Կրթական ծրագիր 031101.01.6 - «Տնտեսագիտություն»
|
-
ԹԵՄԱ 1. Ընդհանուր հասկացություններ մետաղամշակման սարքավորումների և նրանց կինեմատիկայի վերաբերյալ։Մետաղական հաստոցների դասակարգումը և մակնիշավորւմը: Հիմնական հասկացություններ շարժաբերի մասին։ Շարժումների դասակարգումը։
- ԹԵՄԱ 2․ Մետաղամշակման գործընթացն ապահովող շարժումներ, դրանց
տարատեսակները, քանակը, նշանակությունը։Գործիքանյութեր։ Կտրող գործիքների հիմնական մասերը և կառուցվածքային տարրերը։ Գործիքաշինության մեջ կիրառվող նյութերը։ Մետաղների կտրման գործընթացն ապահողող շարժումները, դրանց տարատեսակները, քանակը, նշանակությունը։ Մշակվող, մշակված և կտրման մակերևույթները: Կտրման արագությունը, մատուցումը և խորությունը:
- ԹԵՄԱ 3.
Խառատային հաստոցներ։ Խառատային և այլ կտրիչներ։ Խառատային հաստոցների տեսակները: Խառատա-պտուտակահան հաստոցների հիմնական հանգույցները, հարմարադասումը, կատարվող աշխատանքները և կինեմատիկական շղթաների լարումը: Հաստոցի վրա կիրառվող հարմարանքները։ Խառատա-դարձուկային հաստոցների տարատեսակները, հարմարադասումը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները: Խառատային հաստոցներում օգտագործվող կտրող գործիքները։ Խառատային կտրիչներ: Խառատային անցումային կտրիչների կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Այլ շրջատաշ խառատային կտրիչների տիպերը և կոնստրուկտիվ առանձնահատկությունները:
-
ԹԵՄԱ 4. Գայլիկոնման հաստոցներ: Անցքամշակման գործիքներ։ Գայլիկոնման հաստոցների տեսակները, առանձնահատկությունները, մշակման սխեմաները, օգտագործվող կտրող գործիքները։ 2А135 մակնիշի ուղղահայաց գայլիկոնման հաստոց։ 2Б56 մակնիշի շառավղագայլիկոնման հաստոց։ Անցքամշակման գործիքներ, տեսակները: Պարուրաձև գայլիկոնի կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Անցքալայնիչների կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Գլանային անցքակոկիչներ, կոնստրուկցիան և երկրաչափական պարամետրերը:
-
ԹԵՄԱ 5. Ֆրեզերային հաստոցներ։ Ֆրեղներ։ Ֆրեզերային հաստոցների տեսակները: Ուղղաձիգ և հորիզոնական ֆրեզերային հաստոցների տարատեսակները, հարմարադասումը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները և կատարվող աշխատանքները: Կոնսոլային և ոչ կոնսոլային ուղղաձիգ և հորիզոնական համապիտանի ֆրեզերային հաստոցներ։ 6Н81 մակնիշի համապիտանի ֆրեզերային հաստոց։ 6Н12ПБ մակնիշի ուղղահայաց ֆրեզերային հաստոց։ Ֆրեզերման ժամանակ օգտագործվող գործիքները։ Ֆրեզների նշանակությունը և նրանց տարատեսակները: Կարծր համաձուլվածքով սարքավորված ֆրեզների կոնստրուկցիոն առանձնահատկությունները:
-
ԹԵՄԱ 6. Ատամնամշակման հաստոցներ, օգտագործվող գործիքները։ Ատամնամշակման հաստոցների տեսակները, օգտագործվող գործիքները։ Ատամնաթործման հաստոցներ։ 514 մակնիշի ատամնաթործման հաստոց։ Ատամնաֆրեզերման հաստոց։ 5Д32 մակնիշի ուղղահայաց ատամնաֆրեզերման հաստոց։
-
ԹԵՄԱ 7. Հղկման և վերջնամշակման հաստոցների տեսակները, հղկանյութային գործիքներ։ Հղկման հաստոցների տեսակներ, մշակման սխեմաները, դերն ու նշանակությունը։ Հղկանյութային գործիքների նշանակությունը և կառուցվածքը։
-
ԹԵՄԱ 8. Հաստոցային համակարգերի հիմանական տեսակները, կիրառման բնագավառը, առանձնահատկությունները, կառուցվածքային և հարմարադասման սխեմաները:
|
|
| |