ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
 



ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵՄԱ 1.Դասընթացի բովանդակությունը, առարկան և խնդիրները
Կտրող գործիքի հիմնական մասերը և կոնստրուկտիվ տարրերը: Կտրող գործիքի պատրաստման համար օգտագործվող նյութերը: Մետաղների կտրման գործընթացն ապահովող շարժումները, դրանց տարատեսակները, քանակը, նշանակությունը: Մշակվող, մշակված և կտրման մակերևույթները: Կտրման արագությունը, մատուցումը և խորությունը:
ԹԵՄԱ 2. Կտրման տարրերը և հանվող շերտի չափերը շրջատաշման ժամանակ
Հանվող շերտի հաստությունը, լայնությունը և կտրվածքի մակերեսը:
ԹԵՄԱ 3.Տաշեղագոյացումը կտրման ժամանակ
Տաշեղի տեսակները և նրանց առաջացման պայմանները՝ տարրային, աստիճանավոր, հոծ և մակաբեկված տաշեղներ: Տաշեղի կծկման գործակիցը և նրա որոշման փորձնական եղանակները:
ԹԵՄԱ 4.Կտրման դիմադրության ուժը
Կտրման դիմադրության ուժը և նրա բաղադրիչները ընդունված կոորդինատային համակարգում:Կտրման հզորությունը:
ԹԵՄԱ 5.Ջերմային երևույթները կտրման ժամանակ
Ջերմային երևույթների ուսումնասիրության եղանակները, արհեստական և բնական ջերմազույգեր: Ջերմության առաջացման աղբյուրները և նրա բաշխումը դետալի, գործիքի և տաշեղի միջև: Ջերմային բալանսի հավասարումը:
ԹԵՄԱ 6.Քսուկահովացնող հեղուկների դերը կտրման ժամանակ
Քսուկահովացնող հեղուկների տեսակները և նրանց ազդեցությունը կտրման գործընթացի վրա:
ԹԵՄԱ 7.Կտրիչների մաշումը
Կտրիչների մաշման պայմանները: Մաշման ֆիզիկական բնույթը:
ԹԵՄԱ 8. Խառատային և այլ կտրիչներ
Խառատային անցումային կտրիչների կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Այլ շրջատաշ ծառատային կտրիչների տիպերը և կոնստրուկտիվ յուրահատկությունները:
ԹԵՄԱ 9.Անցքամշակման գործիքներ
Պարուրաձև գայլիկոնի կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Անցքալայնիչների կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Գլանային անցքակոկիչներ, կոնստրուկցիան և երկրաչափական պարամետրերը:
ԹԵՄԱ 10.Ֆրեզներ
Ֆրեզների նշանակությունը և նրանց տարատեսակները: Կարծր համաձուլվածքով սարքավորված ֆրեզների կոնստրուկցիոն յուրահատկությունները:
ԹԵՄԱ 11.Ձգիչներ
Ձգիչների կոնստրուկցիոն տարրերը և երկրաչափական պարամետրերը:
ԹԵՄԱ 12.Աբրազիվային գործիքներ
Հղկման սխեմաները, հղկման գործիքների տեսակները, նրանց բնութագրերը: Հղկման հաստոցների տեսակները, մշակման սխեմաները, դերն ու նշանակությունը: Վերջնամշակման հաստոցներ: